Logo

Երևանում կկառուցվի Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր

20:32 / 23.03.2023Բռնցքամարտ
Արթուր Աբրահամ

ՀՀ Կառավարությունը մարտի 23-ի նիստում որոշել է որպես նվիրաբերություն ընդունել Երևանի Ներքին Չարբախում գտնվող «Սպորտի Աշխարհ» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Նվիրաբերության արդյունքում բռնցքամարտի զարգացման համար կկառուցվի մարզահամալիր, որը կկրի պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի անունը:

Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխում է կատարվել պետբյուջեում, որի արդյունքում նախատեսվում է լրացուցիչ 4,861.2 հազար դրամ տրամադրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա