Logo

Երևանում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի չեմպիոնի ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 18.09.2016ՍՊՈՐՏ
70207 w - Երևանում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի չեմպիոնի ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենում Ռիոյի Օլիմպիական խաղերում հանդես եկած հայ մարզիկների մեծարմանը նվիրված հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են Ռիոյի Օլիմպիական խաղերում ելույթ ունեցած հայ մարզիկները, մարզիչները, ֆեդերացիաների ներկայացուցիչները, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը պարգևատրվում են 300 քմ մակերեսով 1 000 000 դոլար արժողությամբ բնակարաններով Երևանի կենտրոնում: Օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ նվաճած Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրվում են են 30-ական մլն դրամ պարգևով: Բացի այդ, Մինասյանին հանձնվում է նաև ավելի վաղ խոստացված 4 սենյականոց բնակարանը Գյումրիում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանի հայրն ու մարզիչը` Գևորգ Ալեքսանյանը պարգևատրվեցին 10 մլն-ական դրամով: Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պարգևատրվեց 4 սենյականոց բնակարանով Երևանում, մարզիչներ Վիգեն Խաչատրյանը, Հակոբ և Աշոտ Փիլոսյանները` 5 մլն-ական դրամով:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը Արթուր Ալեքսանյանին պարգևատրեց 100 000 դոլարով, Միհրան Հարությունյանին` 90 000 դոլարով, Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին` 30 000-ական դոլարով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մեդալակիր 4 մարզիկներին պարգևատրեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալներով, մարզիչներին` պետական այլ պարգևներով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա