Logo

Երևանյան բոցաշունչ երեկո՝ ոսկու արժեք ունեցող 2 խաղով․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ առաջիկա 2 մրցավեճից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 21.05.2021Հայկական ֆուտբոլ
51103904220 f01739f36f o 1 - Երևանյան բոցաշունչ երեկո՝ ոսկու արժեք ունեցող 2 խաղով․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ առաջիկա 2 մրցավեճից առաջ

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

22 մայիսի, ժ․19:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

9 խաղ, «Արարատ- Արմենիան» հաղթել է 5 անգամ, «Ալաշկերտը»՝ 2, գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց  թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-6

1-ին շրջան. 14.08.2020 «Ալաշկերտ» 0-0 «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (38 միավոր), «Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (37 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության 10-րդ տուրից հետաձգված այս հանդիպման արդյունքն անչափ կարևոր է ոսկե մեդալների համար պայքարը շարունակող երկու թիմերի համար էլ: Հաղթանակը թիմերից յուրաքանչյուրին ավելի կմոտեցնի բաղձալի երազանքին, իսկ պարտությունը կարող է ճակատագրական լինել, ինչը հատկապես վերաբերում է «Արարատ-Արմենիային»:

14.08.2020 Alashkert 0 0 Ararat Armenia 1 960x640 - Երևանյան բոցաշունչ երեկո՝ ոսկու արժեք ունեցող 2 խաղով․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ առաջիկա 2 մրցավեճից առաջ

2. «Արարատ-Արմենիան» թեև առաջնության վերջին 6 հանդիպումներում անպարտելի է, սակայն ընդամենը 10 միավոր է վաստակել: Այդ հանդիպումներից 3-ում չեմպիոնը չի գտել մրցակիցների դարպասի բանալին, թեև սեփական դարպասն էլ անառիկ է պահել:

3. Բախտորոշ այս հանդիպմանն «Ալաշկերտը» նախապատրաստվել է նոր գլխավոր մարզչի՝ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ, որը փոխարինել է հերթական անգամ պաշտոնանկ արված Աբրահամ Խաշմանյանին: Անկեղծ ասած, մարզչական փոփոխությունը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի խստապահանջությունը մարզչական շտաբի նկատմամբ, երբ թիմը կարևորագույն խաղերում անհաջողության է մատնվում: Փաստորեն, Խաշմանյանին չներվեցին գավաթի եզրափակiչում «Արարատից» և առաջնությունում «Վանից» միևնույն 1-3 հաշվով կրած պարտությունները:

14.08.2020 Alashkert 0 0 Ararat Armenia 19 960x640 - Երևանյան բոցաշունչ երեկո՝ ոսկու արժեք ունեցող 2 խաղով․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ առաջիկա 2 մրցավեճից առաջ

4. Մրցակիցների միջև վերջին հանդիպումը կայացել է առաջնության մեկնարկային տուրում՝ անցյալ տարվա օգոստոսի 14-ին և ավարտվել գոլազուրկ ոչ-ոքի: Դա թիմերի դիմակայությունում գրանցված 2-րդ ոչ-ոքին էր: Առաջինը գրանցվել էր անցյալ տարվա հուլիսի 2-ին: Ի դեպ, կրկին գոլազուրկ ոչ-ոքի ավարտված հենց այդ խաղում էր «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշել Եղիշե Մելիքյանը: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 3 խաղերից մեկում հաղթել է «Արարատ-Արմենիան», երկուսում` գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակը չեմպիոնի նկատմամբ «Ալաշկերտը» տոնել է 2019թ. հոկտեմբերի  29-ին՝ առավելության հասնելով 2-1 հաշվով:

5. «Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում առաջին անգամ մեկ խաղում 3 գոլ բաց թողեց՝ պարտվելով «Վանին»: Իսկ մինչ այդ, առաջնության նախորդ 6 հանդիպումներում ալաշկերտցիները միայն մեկ գոլ էին բաց թողել: Ճիշտ է, արդյունավետությամբ էլ «Ալաշկերտն» աչքի չէր ընկել՝ խփելով ընդամենը 2 գոլ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ-Արմենիա»՝ Անտոն Կոբյալկո՝ 3 գոլ:

«Ալաշկերտ»՝ Ալեքսանդր Գլիշիչ՝ 2 գոլ:

Այս հանդիպումն էլ բաց կթողնի 2 խաղով որակազրկված ալաշկերտցի Ռումյան Հովսեփյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա