Logo

Էրիկ Գարսիան «Էլ Կլասիկոյից» հետո «խայթել» է Վինիսիուսին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:17 / 21.03.2022ՍՊՈՐՏ
Էրիկ Գարսիա-Վինիսիուս

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան ծաղրել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուսին «Էլ Կլասիկոյից» հետո (4:0)՝ հայտնում է AS-ը։

«Ոսկե գնդակը» սպասում է քեզ, այո արդեն հաջորդ տարի»,- ասել է Գարսիան Վինիսիուսին:

21-ամյա բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 17 գոլի և 14 ասիստի հեղինակ:

Չնայած պարտությանը Մադրիդի «Ռեալը» շարունակում է գլխավորել Իսպանիայի առաջնության աղյուսակը (66 միավոր), իսկ «Բարսելոնան», որը 1 խաղ պակաս է անցկացրել, 3-րդ տեղում է (54):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա