Logo

«Ման. Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» ներկայացրեց Տեն Հագին (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:40 / 23.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Manchester United -Erik Ten Hag

«Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» պաշտոնապես ներկայացրեց նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին՝ տեղեկացնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

«Մենք ցանկանում ենք ամրապնդել որոշ դիրքեր, բայց գլխավոր նպատակը ֆանտաստիկ ֆուտբոլ խաղալն է: Վստահությունն այն է, որ ես լավ զգացողություններ ունեմ ակումբի ամբողջ անձնակազմի վերաբերյալ:

Ունենք ծրագիր, և այժմ այն պետք է իրականացվի, ընթացքի մեջ մտնի»,- հայտարարել է 52-ամյա նիդեռլանդցի մասնագետը:

Հիշեցնենք՝ ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է 6-րդ տեղը՝ նվաճելով Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա