Logo

«Ցավոք սրտի, էլ չեմ ներկայացնելու Հայաստանը». Էրիկ Բազինյան

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
03:10 / 02.07.2022Բռնցքամարտ
null

Կանադահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հայտարարել է, որ դադարեցնում է ելույթները Հայաստանի դրոշի ներքո:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ, ցավոք սրտի, ես էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնը: 28 պրոֆեսիոնալ մենամարտ հաղթելուց հետո, WBO վարկածի մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն լինելուց հետո, ամբողջ աշխարհում բարձր մակարդակի վրա ՀՀ դրոշն ու անունը պահելուց հետո, 27 տարեկանս լրանալուց հետո, պատերզմի ժամանակ մեծ օգնություններ տալուց հետո, լինելով Կանադայի քաղաքացի և այսքանից հետո շարունակական արհամարհանք ու մերժում ստանալ իմ երկրի կողմից, կարծում եմ, որ վերջն է:

Ափսոս, որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ: Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք միշտ ինձ աջակցել ու աջակցում են: Անկախ ամեն ինչից, հպարտ եմ, որ Հայ եմ»,- գրել է Բազինյանն իր ֆեյսբուքյան էջում:

Բազինյանն անցած տարի խնդրել էր դադարեցնել իր նկատմամբ հետախուզումը, որը, ըստ մարզիկի, պայմանավորված է այն հանգամանքով, որ նա չի ծառայել ՀՀ զինված ուժերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա