Logo

Աղբյուր. Տեն Հագի գլխավոր տրանսֆերային ցանկությունը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:12 / 11.05.2022ՍՊՈՐՏ
տեն Հագ

Էրիկ տեն Հագը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», ցանկանում է անգլիական թիմում տեսնել գերմանական «Շտուտգարտի» ձախեզրային պաշտպան Բորնա Սոսային՝ տեղեկացնում է Focus.de-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ խորվաթ լատերալը տրանսֆերն առաջնահերթություն է նիդեռլանդցի մասնագետի համար: Սոսայի՝ գերմանական ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: 

Սոսան Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա