Logo

4 կիսապաշտպան և 1 հարձակվող. Էրիկ տեն Հագի տրանսֆերային ծրագիրը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:03 / 07.06.2022ՍՊՈՐՏ
Էրիկ տեն Հագ-ՄՅ

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ծրագրում է լրջորեն թարմացնել անգլիական թիմի կազմը: 

Goal-ի հաղորդմամբ՝ նիդեռլանդցի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդում» ցանկանում է տեսնել համապատասխանաբար «Չելսիի», «Բարսելոնայի», «Վեսթ Հեմի» և «Լիդսի» կիսապաշտպաններ Նգոլո Կանտեին, Ֆրենկի դե Յոնգին, Դեկլան Ռայսին և Կալվին Ֆիլիպսին:

Հաղորդվում է, որ Տեն Հագի համար առաջնահերթ է Ֆրենկիի տեղափոխությունը: Աղբյուրի համաձայն՝ Կանտեի տեղափոխությունը քիչ հավանական է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Յոնգը մոտ է «Յունայթեդ» տեղափոխվելուն:

Տեն Հագը նաև ցանկանում է իր թիմի կազմում տեսնել պորտուգալական «Բենֆիկայի» առաջատար հարձակվող Դարվին Նունյեսին:

«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն հայտարարել է կիսապաշտպաններ Նեմանյա Մատիչի, Պոլ Պոգբայի, Ջեսի Լինգարդի, Խուան Մատայի և հարձակվող Էդինսոն Կավանիի հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը չերկարաձգելու մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա