Logo

Տեն Հագը ցանկանում է արգենտինացի հարձակվողին տեսնել ՄՅՈՒ-ում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:17 / 29.04.2022ՍՊՈՐՏ
Էրիկ տեն Հագ-Դիբալա

52-ամյա նիդեռլանդցի մասնագետ Էրիկ տեն Հագը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», ցանկանում է անգլիական գրանդում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային՝ հայտնում է The Sun-ը՝ հղում կատարելով Corriere dello Sport-ին։

Աղբյուրի համաձայն՝ Տեն Հագի գալը կարող է արագացնել Դիբալայի տեղափոխության գործընթացը, և դրան կարող է նպաստել նաև այն հանգամանքը, որ Դիբալան ամռանը կդառնա ազատ գործակալ, եթե նոր պայմանագիր չկնքի թուրինյան թիմի հետ: Միաժամանակ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Տոտենհեմը», «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»: 

Աղբյուրը հավելում է, որ Միլանի «Ինտերը» շարունակում է բանակցությունները Դիբալայի գործակալի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա