«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, որն իր պարտականություններն ստանձնելու է հուլիսի 1-ից, խոսել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին:
«Ռոնալդուն հսկա է: Նա արդեն շատ բան է ցույց տվել, բայց ես կարծում եմ, որ Կրիշտիանուն դեռ աներևակայելի հավակնոտ է: Ես կցանկանայի նրան պահել թիմում: Նա այս տարի շատ կարևոր ֆիգուր է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» համար և կարող է շարունակել հիանալի վիճակագրություն գրանցել»,- նիդեռլանդցի մասնագետի խոսքն է մեջբերում բրիտանական Daily Mail-ը:
Ռոնալդուի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Այս մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո