Logo

4 հիմնական թիրախ. Տեն Հագը «Յունայթեդի» ղեկավարությանն է ներկայացրել տրանսֆերային անվանացուցակը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:38 / 20.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մաչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ակումբի ղեկավարությանն է ներկայացրել ցանկալի տրանսֆերների անվանացուցակը:

Manchester Evening News-ի հաղորդմամբ՝ նիդեռլանդցի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել համապատասխանաբար «Բրենթֆորդի» և «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Քրիստիան Էրիկսենին ու Ֆրենկի դե Յոնգին, ինչպես նաև «Այաքսի» ֆուտբոլիստներ Անտոնիին (հարձակվող) և Յուրիեն Տիմբերին (պաշտպան): 

Ավելացնենք, որ դանիացու՝ «Բրենթֆորդի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին, որից հետո նա ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ: Մյուս 3 խաղացողներին ձեռք բերելու համար «կարմիր սատանաներն» ստիպված են լինելու վճարել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա