Logo

Աղբյուր. Հայտնի է՝ երբ Էրիկսենը կդառնա «Բրենթֆորդի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:45 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Քրիստիան Էրիկսեն

Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը համաձայնության է եկել «Բրենթֆորդի» հետ՝ հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան Twitter-ում։

Ըստ աղբյուրի՝ պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված ու հաստատված են։ Ֆուտբոլիստը «Բրենթֆորդ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով: Պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Դանիացու տրանսֆերի մասին կհայտարարվի հունվարի 26-ին։

2021 թվականի հունիսին Էրիկսենը սրտի կանգ էր ունեցել ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի առաջին տուրի Դանիա - Ֆինլանդիա (0:1) հանդիպման ժամանակ, որից հետո կիսապաշտպանի սրտի աշխատանքը կարգավորվում է դեֆիբրիլյատորով։ Այդ դեպքից հետո դանիացին խաղադաշտ դուրս չի եկել: Վերջերս նա հեռացել է Միլանի «Ինտերից», քանի որ Ա Սերիան, դեֆիբրիլյատորի կիրառմամբ պայմանավորված, չէր թույլատրում ֆուտբոլիստին մրցաշարի շրջանակում հանդիպում անցկացնել:

Հավելենք՝ Քրիստիան Էրիկսենը 2013-2019 թվականներին հանդես է եկել անգլիական «Տոտենհեմի» կազմում, որից հետո տեղափոխվել է իտալական «Ինտեր»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա