Logo

Էրիկսենն այսուհետ սրտանոթային սարք է կրելու

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 17.06.2021ՍՊՈՐՏ
eriksen - Էրիկսենն այսուհետ սրտանոթային սարք է կրելու

Դանիայի հավաքականի ու «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի սրտի աշխատանքի համար հատուկ սարք են տեղադրելու: Այդ սարքի էլեկտրական իմպուլսները կապահովեն սրտամկանի կազմակերպված և կայուն կծկումներ:

«Այն բանից հետո, երբ Քրիստիանը հետազոտության ենթարկվեց, որոշում կայացվեց նրա սրտին կարդիոսիմուլյատոր միացնել»,- Դանիայի հավաքականի բժիշկ Մորտեն Բոսենի խոսքն է մեջբերում ESPN:

Բոսենը նաև հայտարարել է, որ կարդիոսիմուլյատորի միացվում է կաթվածի դեպքում, երբ խախտվում է սրտի աշխատանքը:

Էրիկսենն ուշագնաց էր եղել ԵՎՐՈ-2020-ի Դանիա – Ֆինլանդիա հանդիպման ժամանակ: Բժիշկներին հաջողվել է հենց խաղադաշտում փրկել նրա կյանքը:

Էրիկսենի կյանքը երկու եղբայր է փրկել. նրանք նախկին մարզիկներ են

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա