Logo

Էրիկսենը՝ անգլիական թոփ ակումբների թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:04 / 04.04.2022ՍՊՈՐՏ
Eriksen

«Բրենթֆորդի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտնվել է անգլիական մի քանի բարձրակարգ ակումբների թիրախում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 30-ամյա դանիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»:

Հարկ է նշել, որ Քրիստիանը 2013-2019 թվականներին ելույթ է ունեցել Լոնդոնի «Տոտենհեմում»:

Էրիկսենը նաև պայմանագիրը երկարաձգելու առաջարկ ունի «Բրենթֆորդի» ղեկավարներից:

Ընթացիկ մրցաշրջանում Քրիստիան Էրիկսենն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 4 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա