Logo

Էրիկսենը հաղորդագրություն է ուղարկել դանիացիներին ԵՎՐՈ 2020-ի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 04.07.2021ՍՊՈՐՏ
Screenshot 7 13 - Էրիկսենը հաղորդագրություն է ուղարկել դանիացիներին ԵՎՐՈ 2020-ի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դանիայի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակիչում պարտության է մատնել չեխերին՝ նվաճելով մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Դանիայի հավաքականի ու «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, որը մրցաշարի մեկնարկում առողջական լուրջ խնդիրներ ունեցավ ու դուրս մնաց հավաքականի կազմից, La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, գրառում է կատարել WhatsApp-ում հավաքականի զրուցարանում՝ շնորհավորելով թիմակիցներին նվաճման կապակցությամբ:

«Հպարտանում եմ ձեզանով»,- գրել է Էրիկսենը:

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականների միջև կայացած 1-ին տուրի հանդիպումն ընդհատվել էր Էրիկսենի՝ գիտակցությունը կորցնելու պատճառով, նրա կյանքը հաջողվել էր փրկել: Ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր, հետո Քրիստիանի վիճակը կայունացել էր:

Բժիշկները դանիացու սրտի աշխատանքի համար հատուկ սարք են տեղադրել, որի էլեկտրական իմպուլսները կապահովեն սրտամկանի կազմակերպված և կայուն կծկումներ: Կարդիոսիմուլյատոր միացվում է կաթվածի դեպքում, երբ խախտվում է սրտի աշխատանքը:

Քրիստիան Էրիկսենը հիվանդանոցից դուրս է գրվել հունիսի 18-ին:

Կիսաեզրափակիչում Դանիայի հավաքականն ուժերը կչափի անգլիացիների հետ:

Սրտի կանգից երեք շաբաթ անց Էրիկսենը դուրս է եկել հասարակական վայր (ֆոտո)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա