Logo

«Էրիկսենը հաղորդագրություն է ուղարկել «Ինտերի»՝ WhatsApp-ի խումբ»․ Մարոտա

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.06.2021ՍՊՈՐՏ
soccer football denmark christian eriksen 01 rt llr 210612 1623522049375 hpMain 16x9 992 - «Էրիկսենը հաղորդագրություն է ուղարկել «Ինտերի»՝ WhatsApp-ի խումբ»․ Մարոտա

«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է իտալական ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Խաղացողը կորցրել էր գիտակցությունը ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում Ֆինլանդիայի ընտրանու դեմ կայացած հանդիպման ժամանակ (0-1):

«Քրիստիանը քիչ առաջ հաղորդագրություն է ուղարկել «Ինտերի»՝ WhatsApp-ի խումբ: Մենք լավատեսությամբ ենք նայում նրա ապագային, հավաքականի աշխատակիցները մեզ հայտնեցին, որ իրավիճակը վերահսկողության տակ է»,- Մարոտայի խոսքերը մեջբերում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը:

Էրիկսենը գիտակցությունը կորցրել էր ֆինների դեմ մրցավեճի առաջին խաղակեսի վերջնամասում, երբ նրա թիմակիցը եզրային նետում էր կատարում: Բժիշկներն անմիջապես մտել են խաղադաշտ՝ փորձելով ուշքի բերել կիսապաշտպանին: Էրիկսենին ավելի քան 10 րոպե անց Դանիայի հավաքականի ֆուտբոլիստների ուղեկցությամբ դուրս էին բերել խաղադաշտից:

Սիմոն Կյերն է փրկել Էրիկսենի կյանքը՝ հերոսական գործողություններով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա