Logo

Էրիկսենը կարևոր հանդիպում է ունեցել Իտալիայում

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 04.08.2021ՍՊՈՐՏ
eriksen 1 - Էրիկսենը կարևոր հանդիպում է ունեցել Իտալիայում

Դանիայի հավաքականի և «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը սրտի կաթվածից հետո առաջին անգամ ժամանել է միլանյան ակումբի մարզաբազա։ Էրիկսենը արդեն հանդիպել է «ներաձուրիների» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտայի հետ: Դանիացին պետք է նոր հետազոտություն անցնի, բայց հստակ ամսաթիվ դեռ չի նշանակվել, գրում է  La Gazzetta dello Sport-ը:

Առաջիկա կես տարում Էրիկսենը չի վերադառնա խաղադաշտ։ Եթե մինչ այդ հեռացնեն սրտի դեֆիբրիլյատորը, Կրիստիանը կկարողանա կարիերան շարունակել «Ինտերում»։ Հակառակ դեպքում, նա ստիպված կլինի լքել Իտալիան, որտեղ արգելվում է հանդես գալ սրտի աշխատանքը կարգավորող սարքով։

Էրիկսենի մոտ սրտի կանգ էր գրանցվել ԵՎՐՈ-2020-ի Դանիա – Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջում: Բժիշկներին հաջողվել էր փրկել դանիացու կյանքը։

Էրիկսենի կյանքը երկու եղբայր է փրկել. նրանք նախկին մարզիկներ են

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա