Logo

Էրիկսենը կդառնա Ա սերիայի 2-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.01.2020ՍՊՈՐՏ
1579854051 326956 noticia normal 1 - Էրիկսենը կդառնա Ա սերիայի 2-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:29

-

-

Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կդառնա Ա սերիայի 2-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Տանկրեդի Պալմերին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 27-ամյա ֆուտբոլիստը մոտ ժամանակներս պաշտոնապես կտեղափոխվի «Ինտեր», որտեղ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո: Ըստ Պալմերիի տեղեկությունների՝ Իտալիայի առաջնությունում նրանից բարձր է վարձատրվում միայն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (տարեկան 31 մլն եվրո): 10 մլն եվրո է կազմում նաև թուրինյան ակումբի պաշտպան Մատեյս դե Լիխտի տարեկան աշխատավարձը:

Էրիկսենը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 2-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա իր ակտիվում 1-ական գոլ և գոլային փոխանցում է գրանցել Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 5 մրցավեճում:

«Ինտերն» Ա սերիայի ընթացիկ առաջնությունում կայացած 20 տուրից հետո վաստակել է 47 միավոր ու զբաղեցնում է աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Պաշտոնական․ «Ինտերի» ֆուտբոլիստը վարձավճարով կխաղա «Նյուքասլում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա