Logo

Շմեյխելի խորհրդանշական քայլն՝ ուղղված Էրիկսենին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:56 / 29.03.2022ՍՊՈՐՏ
Քրիստիան Էրիկսեն-Շմեյխել

«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը Սերբիայի հավաքականի դեմ առաջիկա ընկերական խաղում կլինի Դանիայի հավաքականի ավագը։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Դանիայի հավաքականի ավագ Կասպեր Շմեյխելը ցանկացել է ավագի թևկապը հանձնել Էրիկսենին, որն անցյալ ամառ՝ ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Ֆինլանդիայի դեմ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ, սրտի կանգ էր ունեցել:

Այսպիսով՝ Էրիկսենը կկրի ավագի թևկապը նույն մարզադաշտում, որտեղ նա սրտի կանգ էր ունեցել՝ ընկնելով խոտածածկին:

Հիշեցնենք՝ 3 օր առաջ Էրիկսենն 9-ամսյա բացակայությունից հետո Նիդեռլանդների հավաքականի դեմ ընկերական մրցավեճում վերադարձավ դանիացիների կազմ՝ դառնալով գոլի հեղինակ փոխարինման դուրս գալուց 1 րոպե անց:

Դանիա - Սերբիա ընկերական հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա