Logo

Էրիկսենը մարզվել է «Այաքսի» երկրորդ թիմի հետ (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:44 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Քրիստիան Էրիկսեն -Այաքս

Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մարզվել է Ամստերդամի «Այաքսի» երկրորդ թիմի հետ՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Էրիկսենն աշխատում է մարզավիճակ հավաքել մինչև նոր թիմ գտնելը:

Christian Eriksen

Christian Eriksen Training

«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: «Այաքսում» ես ճանաչում եմ մարդկանց, ինձ թվում է, որ տուն եմ վերադարձել, քանի որ երկար ժամանակ անցկացրել եմ այստեղ: Բոլոր հարմարությունները հասանելի են, և «Յոնգ Այաքսի» հետ ես կարող եմ բարձր մակարդակով մարզվել: Ես ցանկանում եմ հնարավորինս շուտ լինել իմ լավագույն մարզավիճակում, որպեսզի երբ նոր ակումբ գտնեմ, կարողանամ լավ հանդես գալ այնտեղ»,- նշել է դանիացի կիսապաշտպանը:

«Այաքսի» երկրորդ թիմի մարզիչ Ջոն Հեյթինգան խոսել է Էրիկսենի վերադարձի մասին.

«Եթե այս իրավիճակում ակումբի դուռը թակում է նախկին խաղացողը, մենք որևէ խնդիր չունենք: Իհարկե, նա վերադարձել է: Հիանալի է, որ նա կարող է մարզվել մեզ հետ: Քրիստիանը Ֆուտբոլիստ է, որն օրինակ է մեր տղաներից շատերի համար, ոգեշնչման աղբյուր է երիտասարդների համար, որպեսզի քայլ առաջ կատարեն»:

Christian Eriksen 2

Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենը 2008-2010 թվականներին եղել է «Այաքսի» համակարգում՝ հանդես գալով Մ19 տարեկանների և հիմնական թիմի կազմում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրիկսենը համաձայնության է եկել անգլիական «Բրենթֆորդի» հետ: 

Հավելենք՝ 2021 թվականի հունիսին Էրիկսենը սրտի կանգ էր ունեցել ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի առաջին տուրի Դանիա - Ֆինլանդիա (0:1) հանդիպման ժամանակ, որից հետո կիսապաշտպանի սրտի աշխատանքը կարգավորվում է դեֆիբրիլյատորով։ Այդ դեպքից հետո դանիացին խաղադաշտ դուրս չի եկել: Վերջերս նա հեռացել է Միլանի «Ինտերից», քանի որ Ա Սերիան, դեֆիբրիլյատորի կիրառմամբ պայմանավորված, չէր թույլատրում ֆուտբոլիստին մրցաշարի շրջանակում հանդիպում անցկացնել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա