Logo

Էրիկսենը մերժել է անգլիական թոփ ակումբին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:50 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Քրիստիան Էրիկսեն-ՄՅ

«Բրենթֆորդի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ հայտնում է բրիտանական The Guardian-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կարմիր սատանաները» ցանկանում են ձեռք բերել դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 30-ամյա կիսապաշտպանը նախատեսում է կա՛մ նոր պայմանագիր կնքել «Բրենթֆորդի» հետ, որտեղ հարմարավետ է զգում, կա՛մ էլ վերադառնալ «Տոտենհեմ»: 

Հարձակողական ոճի կիսապաշտպանի պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ գործում է մինչև հունիսի 30-ը: Transfermarkt-ն Էրիկսենի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:

Հիշեցնենք՝ դանիացին 2013-2020 թվականներին խաղացել է «Տոտենհեմում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա