Logo

Էրիկսենն առաջիկա օրերին պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:42 / 23.01.2022ՍՊՈՐՏ
null

Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն առաջիկա օրերին պայմանագիր կկնքի «Բրենթֆորդի» հետ՝ հաղորդում է Mirror-ը։

Ըստ աղբյուրի՝ Էրիկսենը 72 ժամվա ընթացքում անգլիական ակումբի հետ պայմանագիր կկնքի։ Ֆուտբոլիստը կարծում է, որ մեկ ամիսը բավարար է՝ լավ մարզավիճակ հավաքելու և Պրեմիեր լիգայում արժանի հանդես գալու համար։

Հիշեցնենք՝ Քրիստիան Էրիկսենը խաղադաշտ դուրս չի եկել՝ սկսած այն պահից, երբ ԵՎՐՈ 2020-ի ժամանակ սրտի կանգի պատճառով ուշագնաց եղավ: Բարեբախտաբար, Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Սիմոն Կյերի առաջին օգնության, այնուհետև բժշկական անձնակազմի արագ արձագանքման շնորհիվ հնարավոր եղավ փրկել հանրահայտ ֆուտբոլիստի կյանքը:

Քրիստիան Էրիկսենի սրտի աշխատանքը կարգավորվում է դեֆիբրիլյատորի օգնությամբ: Ա Սերիան չթույլատրեց Էրիկսենին դեֆիբրիլյատորով հանդիպումներ անցկացնել մրցաշարում, ինչից հետո ֆուտբոլիստն ու Միլանի «Ինտերը» երկկողմ համաձայնությամբ խզեցին պայմանագիրը, և Էրիկսենը դարձավ ազատ գործակալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա