Logo

Քրիստիան Էրիկսենը միացել է Դանիայի հավաքականին (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:43 / 24.03.2022ՍՊՈՐՏ
Kristian Eriksen

Անգլիական «Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը միացել է Դանիայի հավաքականին՝ տեղեկանում ենք Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջից: Էրիկսենը հավաքական է վերադառնում 9 ամիս անց:

Վերջին անգամ նա հավաքականի ճամբարում եղել է ԵՎՐՈ 2020-ի ընթացքում, որի խմբային փուլի առաջին տուրի՝ Ֆինլանդիայի դեմ խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել, ինչից հետո հրաշքով փրկել են նրա կյանքը:

Հավելենք՝ Դանիայի ազգային հավաքականը, որն ապահովել է իր տեղն ԱԱ 2022-ի հիմնական փուլում, մարտի 26-ին և 29-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի՝ մրցելով համապատասխանաբար Նիդեռլանդների և Սերբիայի ընտրանիների հետ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա