Logo

Երիտասարդական ԱԱ. Աննա Ամրոյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ, ֆոտո)

17:57 / 30.03.2023Ծանրամարտ
null

Աննա Ամրոյանը (76 կգ) մրցանակակիր դարձավ Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչը երկամարտի 204 կգ (88+116) արդյունքով գրավեց երրորդ տեղը և նվաճեց բրոնզե մեդալ: Ամրոյանը պոկում վարժությունում 5-րդ էր, իսկ հրում վարժությունն ավարտեց չորրորդ արդյունքով: Պոկում վարժությունում հայ մարզուհին հաջող կատարեց առաջին ու երկրորդ մոտեցումները, իսկ հրումում՝ բոլորը։

Երկամարտի 222 կգ (101+121) արդյունքով չեմպիոնի տիտղոսը նվաճեց ամերիկուհի Էլա Նիքոլսոնը, որը մեկ կգ գերազանցեց Եգիպտոսի ներկայացուցիչ Ռահմա Էսայեդին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) դարձել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ)՝ բրոնզե մեդալակիր։ Նարեկ Մկրտչյանը (73 կգ) նվաճել էր փոքր բրոնզե մեդալ, իսկ երկամարտում գրավել էր 5-րդ տեղը, Հովհաննես Ղահրամյանը (81 կգ) զբաղեցրել էր չորրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտել էր Ժորա Գրիգորյանը (61 կգ), որը երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով գրավել էր 7-րդ տեղը։

Կանանց պայքարում Ալինա Սուքիասյանը (71 կգ) երկամարտում զբաղեցրել է 8-րդ տեղը:

Տղամարդկանց Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցի նաև Էմմա Պողոսյանը (81 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա