Logo

Երիտասարդական ԱԱ. Հայաստանի 3 բռնցքամարտիկներ պարտվել են քառորդ եզրափակիչում

03:05 / 22.11.2022Բռնցքամարտ
null

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներ չեն կարողացել հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը: 

Արես Հակոբյանը (67 կգ) և Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ) պարտվել են Ուզբեկստանի ներկայացուցիչներին, իսկ Ավետիք Հովակիմյանին (92 կգ) պայքարից դուրս է թողել ռումինացի Ֆլորին Իոնիտան:

Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև Էրիկ Իսրայելյանը (60 կգ), որը կմենամարտի նոյեմբերի 22-ին: Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Իսրայելյանը կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա