Logo

Երիտասարդական ԵԱ. Հայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթանակ է տարել

11:02 / 29.04.2023Բռնցքամարտ
null

Երևանի «Միկա» մարզահամալիրում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային չորրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը հաղթանակ են տարել:

48 կգ քաշային կարգում Լուսինե Գևորգյանը հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Կարմեն Խորվաթին և ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Գոռ Ազիզյանը (57 կգ) պարտության է մատնել էստոնացի Ֆյոդոր Կամանինին և հաջորդ փուլում ուժերը կչափի Իսրայելի ներկայացուցիչ Ալի Շաավանի հետ։

50 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Մահուր Մարիկյանն ու 52 կգ քաշային Ռիտա Վարդանյանը պարտվել են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արման Միսկարյանը (71 կգ) 5-0 հաշվով հաղթել էր ալբանացի Բեսիան Կարաջին: Նույն առավելությամբ Արթուր Մկրտչյանը (63,5 կգ) հաղթել էր բոսնիացի Ալի Ալջիվոյին: Յուրա Բաբլումյանը (67 կգ) մեկնարկում ուժեղ էր եղել բոսնիացի Էրմադ Սանովիչից:

Լիլիթ Ասատրյանը (65 կգ) առաջին մենամարտում պարտվել է խորվաթ Մարիելա Ստեկոյին և դուրս մնացել պայքարից:

Մինչև այս հաղթանակով էին մեկնարկել նաև Ալբերտ Հարությունյանը (+92 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ) և Էրիկ Առուստամյանը (54 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա