Logo

Երիտասարդական հավաքականը ոչ ցանկալի արդյունքով է փակում տարին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.11.2017Հայկական ֆուտբոլ
IMG 6094 - Երիտասարդական հավաքականը ոչ ցանկալի արդյունքով է փակում տարին
  • «Եվրո-2019», ընտրական փուլ
  • Հայաստանի Մ-21 0-1 Սերբիայի Մ-21 (90-րդ րոպեի դրությամբ)
  • Գոլը՝ 0-1՝ Ալեքսանդր Լուտովաց 54՛
  • Կարմիր քարտ՝ Արամ Քոչարյան 90+3՛
  • ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
  • Տեքստային ռեպորտաժ

ՎԵՐՋ. Հանդիպումն ավարտված է: Հայաստանի երիտասարդական հավաքականը տարին ավարտեց պարտությամբ՝ Սերբիայի ընտրանուն զիջելով նվազագույն հաշվով:

90+3՛ Երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Արամ Քոչարյանը:

90՛ Հավաքականի ակտիվության հետ մեկտեղ ակտիվացան նաև երկրպագուները:

89՛ Եվս մեկ վտանգավոր պահ սերբերի դարպասի մոտ: Խառնաշփոթ իրավիճակում հարվածեց գրոհին միացած Գագիկ Մաղաքյանը, գնդակի ճանապարհը փակեց մրցակիցը:

88՛ Վերջին փոփոխությունը հյուրերի կազմում: Թիմի ավագ Վուկաշին Յովանովիչի փոխարեն խաղադաշտ մտավ Միլադին Ստևանովիչը:

87՛ ԻՆՉՊԻՍԻԻԻԻ ՊԱՀ. Պետրոս Ավետիսյանը մեն-մենակ էր դուրս եկել դարպասապահի դիմաց, կարող էր փոխանցում կատարել աջից միայնակ կանգնած Արամ Քոչարյանին, բայց որոշեց հարվածել: Դարպասապահը փրկեց թիմին: Ափսոս:

82՛ Վերջապես որոշ ակտիվություն: Գնդակի վերահսկողությունն Արթուր Ոսկանյանի սաների կողմն է, բայց վտանգավոր պահեր ստեղծելուց թիմը շատ հեռու է:

77՛ Խաղի ավարտը մոտենում է, բայց Հայաստանի հավաքականը շատ իներտ է գործում:

74՛ Փոփոխություն հյուրերի կազմում: Ալեքսանդր Լուտովացի փոխարեն խաղը շարունակում է Իգոր Զլատանովիչը:

72՛ Սերբիայի հավաքականը կրկին մեծ առավելություն ունի: Սաշա Լուկիչը կենտրոնով ներխուժեց տուգանային հրապարակ և ուժգին հարված կատարեց: Հենրի Ավագյանը մեծ ջանքերի գնով հեռացրեց գնդակը:

65՛ Հայկ Սարգսյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց՝ խաղադաշտում տեղը զիջելով Գագիկ Մաղաքյանին:

63՛ Հայաստանի հավաքականը երկրորդ խաղակեսում շատ ավելի անվստահ է գործում, քան առաջին խաղակեսում:

62՛ Եվս մեկ վտանգավոր իրավիճակ մեր ընտրանու դարպասի մոտ: Լուկա Յովիչը շրջանցեց մի քանի պաշտպանի, հարվածային դիրք էր դուրս եկել, բայց վերջին պահին հաջողվեց փակել հարվածի ճանապարհը:

61՛ Փոփոխություն Հայաստանի հավաքականի կազմում: Գրիգոր Աղեկյանի փոխարեն խաղը շարունակում է Ռոբերտ Մինասյանը:

55՛ Փոփոխություններ երկու թիմերի կազմերում: Հակոբ Հակոբյանի փոխարեն խաղադաշտ մտավ Ալիկ Առաքելյանը, Լուկա Աջիչի փոխարեն՝ Պետար Միչինը:

54՛ ԳՈԼ. Սերբիայի հավաքականից գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լուտովացը: Հայաստանի ընտրանու տուգանային հրապարակում խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել, պաշտպանները չհասցրին հեռացնել գնդակը, Լուտովացն էլ գրավեց դարպասը:

53՛ Հայաստանի հավաքականը մոտ 30մ հեռավորության վրա ստացել էր տուգանային հարվածի իրավունք: Արթուր Քարտաշյանի հարվածից հետո գնդակն ընթացավ բարձրությամբ:

50՛ Սաշա Լուկիչը հերթական խնդիրներն առաջադրեց Հայաստանի հավաքականի պաշտպանությանը: Նրա հերթական հարվածը մի փոքր բարձր ընթացավ:

49՛ Սաշա Լուկիչը մոտ 20մ հեռավորությունից վտանգավոր հարված կատարեց: Հենրի Ավագյանը փրկեց թիմին:

46՛ Երկրորդ խաղակեսը մեկնարկեց:

Առաջին խաղակեսն ավարտված է: Առայժմ՝ 0-0:

45՛ Վահագն Հայրապետյանի նկատմամբ խախտման համար դեղին քարտ ստացավ Ալեքսանդր Լուտովացը:

42՛ Հրաշքը փրկեց մեր հավաքականին բաց թողած գոլից: Ալեքսանդր Լուկովացը մոտ 3 մետր հեռավորության վրա չկարողացավ գրավել դատարկ դարպասը:

40՛ Սերբիայի հավաքականն արդեն մեծ առավելություն ունի, շատ է տիրում գնդակին, սակայն Հայաստանի ընտրանին առայժմ հուսալիորեն է պաշտպանվում:

36՛ Արամ Քոչարյանը գնդակը հետ փոխանցեց Հենրի Ավագյանին, սերբերն էլ խլեցին գնդակը: Բարեբախտաբար, հաջողվեց գնդակը մի կերպ հեռացնել:

35՛ Հայաստանի հավաքականը տարածքային առավելությունը զիջել է մրցակցին:

31՛ Եվս մեկ վտանգավոր պահ մեր հավաքականի դարպասին: Ձախ թևից վտանգավոր փոխանցում հետևեց դեպի կենտրոն, Քարտաշյանը չհասցրեց հեռացնել գնդակը: Լավ է՝ սերբերից ոչ ոք էլ չհասավ գնդակին:

30՛ Խորքից փոխանցում հետևեց դեպի սերբ Լուկա Յովիչը: Արթուր Քարտաշյանը հասցրեց գնդակը հեռացնել նրա ոտքերի առջևից:

28՛ Հարաբերական դադար խաղադաշտում: Հիմնական պայքարն այս րոպեներին կենտրոնում է ընթանում, վտանգավորի պահերի գործը չի հասնում: Առայժմ՝ 0-0:

20՛ Վերջապես վտանգավոր պահ ստեղծեց Հայաստանի հավաքականը: Նարեկ Պետրոսյանը ձախ եզրից լավ փոխանցում կատարեց տուգանային հրապարակ՝ Էմիլ Եղիազարյանին: Նրա գլխի հարվածը բարձր ընթացավ:

17՛ Հենրի Ավագյաաաան. դարպասապահը փրկում է հավաքականին վերահաս գոլից: Ձախ թևից մոտ տարածությունից հարված կատարեց Սաշա Լուկիչը, Ավագյանն իր տեղում էր:

16՛ Հայաստանի հավաքականը վերջին րոպեներին խաղարկում էր գնդակը սեփական կիսադաշտում, սակայն առաջխաղացում չկար:

11՛ Վտանգավոր պահ Հայաստանի հավաքականի դարպասի մոտ: Սաշա Լուկիչը կենտրոնից անարգել մտավ տուգանային հրապարակ և հարվածեց: Իր բարձրության վրա էր Հենրի Ավագյանը:

10՛ Հայաստանի հավաքականը ստացել էր տուգանային հարվածի իրավունք: Թվում էր՝ Պետրոս Ավետիսյանը օդային փոխանցում է կատարելու տուգանային հրապարակ, սակայն անակնկալի բերեց՝ կատարելով հարված: Այն մի փոքր շեղ էր:

10՛ Մեկնարկային րոպեներն անցնում են փոխնիփոխ գրոհներով:

Լուկա Յովիչը ձախից ներխուժեց մեր ընտրանու տուգանային հրապարակ, այստեղ էլ հուսալի գործեց Արթուր Քարտաշյանը:

8՛ Սերբերն անցան վտանգավոր հակագրոհի: Աջ թևից տուգանային հրապարակ մտավ Լուկիչը, սակայն փոխանցման ճանապարհին կանգնեց Հայկ Սարգսյանը:

Պետրոս Ավետիսյանը հարվածեց մոտ 20մ հեռավորությունից, սակայն գնդակը հեռացավ մի փոքր բարձրությամբ:

1՛ Հանդիպումը մեկնարկեց:

Մեկնարկային կազմեր՝

Հայաստանի Մ-21՝ 1. Հենրի Ավագյան, 2. Հակոբ Համբարձումյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Հակոբ Հակոբյան, 6. Վահագն Հայրապետյան, 7. Պետրոս Ավետիսյան, 8. Արամ Քոչարյան, 14. Էմիլ Եղիազարյան, 16. Գրիգոր Աղեկյան, 21. Հայկ Սարգսյան, 23. Նարեկ Պետրոսյան:

Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան:

Սերբիայի Մ-21՝ 1. Բորիս Ռադունովիչ, 2. Միլան Գայիչ, 4. Նիկոլա Միլենկովիչ, 5. Էրհան Մաժովիչ, . Դանիլո Պանտիչ, 9. Լուկա Յովիչ, 11. Լուկա Աձիչ, 13. Միրոսլավ Բոգոսավաց, 14. Վուկաչին Յովանովիչ, 19. Ալեքսանդր Լուտովաց, 20. Սաշա Լուկիչ:

Գլխավոր մարզիչ՝ Գորան Դորովիչ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա