Logo

Երկրպագուներն ընտրել են Եվրոպայի լավագույն մարզադաշտը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:00 / 20.01.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական Money պորտալը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որոնք են Եվրոպայի լավագույն մարզադաշտերը:

Լավագույնն է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» մարզադաշտը՝ «Սիգնալ Իդունա Պարկը»՝ ստանալով 4.57 բալ 5 հնարավորից:

«Մեղուների» մարզադաշտին զիջել են  «Արենա Նացիոնալան» («Ստյաուա» և Ռումինիայի հավաքական), «Կամպ Նոուն» («Բարսելոնա»), «Սանտիագո Բեռնաբեուն» («Ռեալ»), «Միլենիումը» (Ուելսի հավաքական), Վարշավայի մարզադաշտը (Լեհաստանի հավաքական), «Տոտենհեմ Ստեդիումը» («Տոտենհեմ»): Բոլորը գնահատվել են 4,53 բալ:

Թոփ-32-ում ամենաշատն Իսպանիայի և Անգլիայի մարզադաշտերն են՝ 5-ական:  

Ցանկում վատագույնը ճանաչվել է «Կառլո Կաստելանին»: «Էմպոլիի» մարզադաշտը գնահատվել է ընդամենը 2,9 բալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա