Logo

Երկրպագուն գալիս էր մարզադաշտ նույնիսկ կուրանալուց հետո. «Վալենսիան» ապահովեց նրա հավերժ ներկայությունը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 04.06.2019ՍՊՈՐՏ
download - Երկրպագուն գալիս էր մարզադաշտ նույնիսկ կուրանալուց հետո. «Վալենսիան» ապահովեց նրա հավերժ ներկայությունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:20

-

-

«Վալենսիայի» հավատարիմ երկրպագու Վիսենտե Ապարասիոն նույնիսկ տեսողության կորստից հետո ներկա էր գտնվում թիմի տնային հանդիպումներին:

«Չղջիկները» երկրպագուի մահից հետո յուրօրինակ ձևով շնորհակալություն հայտնեցին նրան:

Վիսենտե Ապարասիոն ամեն տարի ձեռք էր բերում «Վալենսիայի» տնային խաղերի բաժանորդագրություն՝ ամբողջ մրցաշրջանի համար: Բայց 60 տարեկան հասակում Ապարասիոն կորցրեց տեսողությունը, սակայն դա չխանգարեց նրան գալ ու վայելել խաղերի ժամանակ մարզադաշտում տիրող մթնոլորտը:

2 տարի առաջ Ապարասիոն մահացավ, ու ահա «Վալենսիան» տեղադրել է նրա արձանը «Մեստալիա» մարզադաշտի տրիբունաներից մեկի հենց այն տեղում, որտեղ նա տասնամյակներ շարունակ նստում էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա