Logo

Netflix-ի սերիալի նկարահանման հրապարակ գնալու ճանապարհին երկու դերասան է մահացել

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:45 / 20.06.2022Կինո
Netflix-2022

Netflix հոսքային ծառայությունը և RedRum պրոդյուսերական ընկերությունը դադարեցրել են «The Chosen One» («Ընտրյալը») սերիալի նկարահանումները Մեքսիկայում։ Պատճառը դերասանական կազմի երկու անդամի մահն է ավտովթարի հետևանքով, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Հարավային Ստորին Կալիֆորնիայի մշակույթի վարչությունը հայտնել է, որ մահացածները եղել են դերասաններ Ռայմունդո Գարդունյո Կրուսը և Խուան Ֆրանցիսկո Գոնսալես Ագիլարը: Նրանք մահացել են հունիսի 17-ին, երբ ֆուրգոնը, որով նկարահանող խումբը տեղաշարժվում էր, վթարի է ենթարկվել: Վթարի հետևանքով խմբի 6 անդամ վիրավորվել է։

Ո՛չ Netflix-ը, ո՛չ RedRum-ը չեն մեկնաբանել վթարը:

Netflix-ի պաշտոնական նկարագրության մեջ ասվում է, որ «The Chosen One»-ը «12-ամյա տղայի մասին է, որը բացահայտում է, որ ինքը վերածնված Հիսուս Քրիստոսն է, ում վիճակված է փրկել մարդկությանը»։ Նախագիծը հիմնված է Փիթեր Գրոսի և Մարկ Միլլարի կոմիքսների վրա։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա