Logo

Մ20 ԵԱ. Առաքելյանը կիսաեզրափակիչում է, Նազարյանը տարավ երկրորդ հաղթանակը

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:26 / 27.06.2022Ըմբշամարտ
null

Հոմերոս Առաքելյանը, երկրորդ հաղթանակը տանելով Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում, անցել է 55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ։ Երկրորդ մենամարտում նա 10։1 հաշվով առավելության է հասել բուլղարացի Պաոլո Զդրավկով-Միլկովի նկատմամբ։ Մինչև այդ հայ ըմբիշը գերազանցել էր սերբ Սաբոլց Պոսոնկին (8։0)։ Առաքելյանի հաջորդ մրցակիցն է ռումինացի Դենիս Ֆլորին Միխայը։

87 կգ քաշային կարգում ելույթները շարունակում է Վիգեն Նազարյանը, որը հաջորդաբար պարտության է մատնել վրացի Բեկա Մելելաշվիլիին (4։5) և մոլդովացի Գանրիել Լուպասկոյին (9։1)։ Քառորդ եզրափակիչում Նազարյանը մրցելու է Էստոնիան ներկայացնող Ռոբին Ուսպենսկիի հետ։     

Մինչև 77 կգ քաշային կարգում Հենրիկ Գևորգյանը որակավորման փուլում գերազանցել է էստոնացի Ռայմոնդ Ոիբոյին (9։0), իսկ 1/8 եզրափակիչում 5։6 հաշվով պարտվել է հունգարացի Ռայմունդ Զուրային։

63 կգ քաշային Ռուբեն Միրանյանը մեկնարկում 6։9 հաշվով պարտվել է վրացի Ռոմեո Բերիձեին։ Գերծանր քաշային (130 կգ) Ալբերտ Վարդանյանն առաջին գոտեմարտում 2։3 հաշվով պարտվել է ուկրաինացի Միխայիլ Վիշնիվեցկիին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա