Logo

Միանգամից երեք ակումբ մտադիր է պայքարել Լակազետի համար

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:38 / 22.02.2022ՍՊՈՐՏ
Ալեքսանդր Լակազետ

«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետն այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով, ամենայն հավանականությամբ, կհեռանա լոնդոնյան ակումբից։

Նրա ծառայություններով, ինչպես Թվիթերում տեղեկացրել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, հետաքրքրված են «Ինտերը» և «Յուվենտուսը», որոնք դիտարկում են հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ 30-ամյա Լակազետին ցանկանում է վերադարձնել նաև «Լիոնը», որի կազմում Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը հանդես է եկել 2010-17 թվականներին։

«Արսենալի» հետ Լակազետի պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ։ Նա անգլիական թիմում է արդեն 5 տարի։ Transfermarkt մասնագիտացված կայքը 20 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լակազետը մասնակցել է 18 խաղի, դարձել 3 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա