Logo

Երկու տարում VBET Ա-լիգայից 26 բասկետբոլիստ է տեղափոխվել աշխարհի 20 երկրի ակումբ

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:05 / 05.07.2022Բասկետբոլ
null

2018-20 թվականներին բասկետբոլի Հայաստանի VBET Ա-լիգայում ելույթ ունեցած 26 խաղացողներ հետագայում կարիերան շարունակել են աշխարհի տարբեր երկրների ակումբներում՝ հայտնում է VBET Ա-լիգայի մամուլի ծառայությունը:

2018/19 մրցաշրջանից հետո հայկական լիգայից 14 բասկետբոլիստ տեղափոխվել է Արգենտինայի, Ալբանիայի, Նիդեռլանդների, Մեքսիկայի, Պանամայի, Վիետնամի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Թայլանդի, Բոսնիայի, Շվեյցարիայի և Էստոնիայի ակումբներ։

2019/20 մրցաշրջանի ավարտին հայկական ակումբներից 12 խաղացող է համալրել ԱՄՆ-ի, Չեխիայի, Բուլղարիայի, Իռլանդիայի, Ղազախստանի, Ինդոնեզիայի, Քուվեյթի, Սալվադորի, Գերմանիայի և Թաիլանդի տարբեր թիմերը։

Սա վկայում է ոչ միայն VBET Ա-լիգայի միջազգային գլոբալ ճանաչվածության, այլև այն մասին, որ արտասահմանցի շատ մարզիկների համար այն լավ հարթակ է իրենց կարիերային նոր շունչ հաղորդելու համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա