Logo

2 աստղային հարձակվող՝ Լապորտայի դիտակետում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:42 / 05.04.2022ՍՊՈՐՏ
Zhoan Laporta

«Բարսելոնայի» ղեկավարները շարունակում են աշխատել որակյալ կենտրոնական հարձակվող ձեռք բերելու ուղղությամբ: Նախագահ Ժոան Լապորտան դիտարկում է մի քանի թեկնածուների:

Թեկնածուներից մեկն էր նաև «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահը, որը դուրս է մնացել Լապորտայի կարճ ցուցակից, քանի որ պահանջել է տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ՝ հայտնում է իսպանական As պարբերականը:

Աղբյուրը հայտնում է, որ «Բարսելոնան» աշխատանքներ է տանելու Ռոբերտ Լևանդովսկիի («Բավարիա») կամ Էրլինգ Հալանդի («Բորուսիա Դորտմունդ») տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու ուղղությամբ։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ այս տարբերակները տնտեսական տեսանկյունից շատ ավելի հարմարավետ են:

Ներկայումս «Բարսայում» կենտրոնական հարձակվողի դիրքում խաղում է Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, որը հունվարին է միացել կատալոնական ակումբին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա