Logo

Երկու 11-մետրանոց. Կայացավ VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղը (տեսանյութ)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 20.04.2021Հայկական ֆուտբոլ
21.08.2020 Alashkert 1 0 NOAH 9 scaled - Երկու 11-մետրանոց. Կայացավ VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղը (տեսանյութ)
Խաղի մանրամասները

Հայաստան, Vbet Հայաստանի գավաթ, 1/2

20 Ապրիլ 2021 - 15:00

1

ՖԱ Ալաշկերտ

1

ՖԱ Նոա

0 - 1 - 65`

1 - 1 - 82`

«Նաիրի» մարզադաշտում կայացավ «Ալաշկերտի» ու «Նոայի» միջև VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը: Արձանագրվեց 1:1 հաշվով ոչ-ոքի:

Երկու գոլերն էլ գրանցվեցին 11-մետրանոց հարվածներով: Հյուրերի կազմում Պետրոս Ավետիսյանը հստակորեն իրացրեց իր կողմից վաստակած 11-մետրանոցը՝ գրավելով Դավիթ Յուրչենկոյի դարպասը: Տանտերերի կազմում Գոմե Վանգուի վաստակած 11-մետրանոցից հետո նշակետին մոտեցավ Ալեքսանդր Գլիշիչը և գրավեց դարպասը: Վալերի Վիմերկատին գուշակեց հարվածի ուղղությունը, բայց չհասավ գնդակին:

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 30-ին: Կիսաեզրափակիչ մյուս զույգում մրցելու են «Արարատն» ու «Արարատ-Արմենիան»:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա