Logo

Երկու ակումբ Աշրաֆի համար 60 միլիոն եվրո է առաջարկել

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.06.2021ՍՊՈՐՏ
achraf hakimi interjpg tq815ihesdjx1kvjkhjv84dp6 - Երկու ակումբ Աշրաֆի համար 60 միլիոն եվրո է առաջարկել

«Ինտերը» պատրաստ է վաճառել Աշրաֆ Հաքիմիին: Ակումբը ֆինանսական լրջագույն խնդիրների մեջ է: Աստղային աջ պաշտպանի վաճառքով նրանք կարող են կլորիկ գումար վաստակել:

Ֆուտբոլային ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի կայքը հաղորդում է, որ ՊՍԺ-ն և «Չելսին» 60 միլիոն եվրո են առաջարկել Իտալիայի չեմպիոնին՝ մարոկկացի պաշտպանի համար: Հաղորդվում է, որ «Չելսիում» պատրաստ են գործարքի մեջ ներառել Էմերսոն Պալմիերիին, կամ Անդրեաս Քրիստենսենին:

Աշրաֆը 2020 թվականի ամռանն է տեղափոխվել «Ինտեր»: Անտոնիո Կոնտեի չեմպիոնական թիմում նա կարևորագույն խաղացողներից էր:

Transfermarkt-ը Հաքիմիի տրանսֆերը հենց 60 միլիոն եվրո է գնահատում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա