Logo

Երկու հայ ֆուտբոլիստներ տեղափոխվել են լեհական «Լոձ»

23:16 / 14.03.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լեհաստանի առաջին լիգայի առաջատար «Լոձը» հայտարարել է երկու հայ ֆուտբոլիստների տեղափոխության մասին:

Լեհական ակումբի կազմը համալրել են կիսապաշտպաններ Դավիթ Բարսեղյանը և Վահե Մնացականյանը:

18-ամյա Բարսեղյանը «Լոձ» է տեղափոխվել «Արարատ-Արմենիա-2»-ից, որի կազմում Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման և խփել 5 գոլ: Բարսեղյանի պայմանագիրը լեհական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

Վահե Մնացականյանը «Լոձի» սան է, սակայն 2019 թվականից խաղում էր լեհական «Օլիմպիա», «Ռուչ» և «Օռլետա» ակումբներում: 20-ամյա ֆուտբոլիստը «Լոձի» հետ ստորագրել է մեկ տարվա պայմանագիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա