Logo

Հալանդը՝ «Բորուսիայի» վերաբերյալ իր՝ քննարկման առիթ տված հայտարարության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:51 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Erling Haland-Borusia

Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը Sky Sports-ի հետ անցկացրած հարցազրույցում բացատրել է, թե ինչու է վերջերս Դորտմունդի «Բորուսիային» մեղադրել իր վրա ճնշում գործադրելու համար: Հալանդն ասել էր, որ ակումբն իրեն ճնշում է, որ մինչև փետրվար որոշում կայացնի ապագայի վերաբերյալ: 

«Ես իսկապես չեմ ուզում շատ բան ասել դրա մասին, բայց զգում էի, որ ինչ-որ բան ասելու ժամանակն է: Հիմա ես չեմ ուզում շատ բան ասել: Ես ասացի այն, ինչ ասացի, և այժմ մենք առաջ ենք գնում»,-  իր խոսքին անդրադառնալով՝ ասել է նորվեգացի հարձակվողը:

Հավելենք՝ 21-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 16 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա