Logo

«Սիթին» ու «Բորուսիան» համաձայնության են եկել Հալանդի տրանսֆերի հարցում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:35 / 10.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերի շուրջ:

Նորվեգացի հարձակվողն անգլիական ակումբին կմիանա 2022 թվականի հուլիսի 1-ին: 

«Սիթիի» պաշտոնական կայքը միաժամանակ հաղորդում է, որ դեռևս պետք է ավարտին հասցվեն ֆուտբոլիստի հետ անհատական պայմանագրի որոշ կետեր: Գործարքից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

21-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում խփել է 21 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 մլն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա