Logo

Աղբյուր. Հալանդը ցանկանում է կարիերան շարունակել իսպանական գրանդում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:51 / 08.04.2022ՍՊՈՐՏ
Erling Haland-Real

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն ամռանը կհեռանա դորտմունդյան ակումբից՝ հայտնում է լրագրող Միրկո Կալեմեն:

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա նորվեգացին չի պատրաստվում տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի», քանի որ ցանկանում է «Ռեալում» խաղալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ, որն ամռանը կդառնա ազատ գործակալ, եթե չերկարաձգի փարիզյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը:

Նշվում է, որ կարիերան շարունակելու այս տարբերակը Հալանդի համար առաջնային է:

Ինչ վերաբերում է Կիլիանին, ապա ֆրանսիացին, ըստ մի շարք աղբյուրների, դեռևս հստակ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ:

Տարբեր աղբյուրների համաձայն՝ Հալանդի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»:

Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում դարձել է 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

23-ամյա Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 28 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա