Logo

Էրլինգ Հալանդը մերժել է ՊՍԺ-ին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 29.08.2021ՍՊՈՐՏ
6425113e4cd345328f6ec654556935d4 - Էրլինգ Հալանդը մերժել է ՊՍԺ-ին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի պատրաստվում տեղափոխվել ՊՍԺ:

Փարիզյան ակումբը նախատեսում էր 21-ամյա ֆուտբոլիստին հրավիրել որպես Կիլիան Մբապեին փոխարինողի, որը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

Սակայն նորվեգացին մերժել է ֆրանսիացիներին ու որոշել այս մրցաշրջանն անցկացնել «Բորուսիայում»: Նա մեկ տարի անց մտադիր է տեղափոխվել «Արքայական ակումբ»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ում հույս ունեին՝ գերմանական ակումբը 200 մլն եվրոյի դիմաց բաց կթողներ Հալանդին:

Հաջորդ ամառ ուժի մեջ կմտնի ֆուտբոլիստի ու «Բորուսիայի» միջև պայմանագրի այն կետը, ըստ որի՝ նրա հրաժարագինը կկազմի 75 մլն եվրո:

21-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 3 խաղի, դարձել նույնքան գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Կիլիան Մբապեն խոսել է Էրլինգ Հալանդի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա