Logo

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Էրլինգ Հալանդի

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:24 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Erling Haland

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդն իր կարծիքն է հայտնել նախորդ մրցաշրջանի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վերաբերյալ։

«Կարծում եմ՝ առաջին տեղում պետք է նշել Լևանդովսկիին։ Բենզեման, ըստ իս, հիանալի է խաղում, բայց հրաշալի է նաև Մեսին։ Նրանք բաժանում են 2-3-րդ տեղերը»,- 21-ամյա մարզիկի տեսակետը ներկայացնում է Sky Sports-ը։

Հիշեցնենք՝ 2021 թվականին «Ոսկե գնդակին» արժանացավ Լիոնել Մեսին, իսկ Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա