Logo

Վսևոլոդ Երմակովը՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:22 / 10.06.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Վսևոլոդ Երմակով

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Կրասնոդարի» սան Երմակովը կարիերայի ընթացքում խաղացել է ռուսական մի շարք ակումբներում՝ Կրասնոդարի ակադեմիայում, «Կրասնոդար-2»-ում, Արմավիրի «Տորպեդոյում», «Արմավիրում», Իժևսկի «Զենիթում»:

Երմակովն ունի նաև Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղալու մեծ փորձ. ելույթ է ունեցել Գյումրիի «Շիրակում» և Երևանի «Արարատում»։ Երմակովը Հայաստանի կրկնակի գավաթակիր է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա