Logo

Վալվերդե. «Բարսելոնայի» նման ակումբից հեռանալուց հետո ավելի շատ ժամանակ է պետք հանգստանալու համար»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:48 / 28.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է կատալոնական ակումբում անցկացրած ժամանակահատվածի մասին:

«Մենք երկու անգամ հաղթեցինք Լա լիգայում, որը լավ արդյունք էր, բայց որոշ մարդկանց համար երբեք բավարար չէ: Ես այնտեղ անցկացրել եմ 2.5 տարի: Մենք երեք անգամ էլ Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտել ենք առաջին հորիզոնականում։

Լավ է, երբ զգոնությունը պահում ես: Ես և թիմը գնահատեցինք իրավիճակը, բայց մարդկանց քննադատություններն այլ խնդիր են: Մենք գնահատեցինք այդ ամենը, քանի որ մեզ համար հեշտ չէր:

Ես այս ամենին հետևում եմ դրսից: Դուրս գալով ակումբից՝ շրջում ես էջը։ Բայց երբ հեռանում ես այնպիսի ակումբից, ինչպիսին «Բարսելոնան» է, քեզ ավելի շատ ժամանակ է պետք հանգստանալու համար։ Ինձ ժամանակ էր պետք»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Libero-ն:

Վալվերդեի գլխավորությամբ կատալոնական ակումբը երկու անգամ հաղթել է Լա լիգայում, նվաճել Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։

Նա հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից այն բանից հետո, երբ «Բարսելոնան» չկարողացավ դուրս գալ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում պարտվելով «Ատլետիկոյին» 2:3 հաշվով։ Լա լիգայում այդ պահին թիմն առաջին տեղում էր՝ ունենալով Մադրիդի «Ռեալի» հետ հավասար միավորներ: Ակումբը լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում էր մադրիդյան թիմին։

Վալվերդեի գլխավորությամբ կատալոնական ակումբը 163 պաշտոնական հանդիպում է անցկացրել՝ տանելով 108 հաղթանակ (66,25%), 35 խաղ ավարտելով ոչ-ոքի (21,47%) և կրելով 20 պարտություն (12,26%)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա