Logo

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 09.04.2020Հեղինակներ
hhhh - Ես Հովիկ Չարխչյանն եմ...

Երբ ես 18 տարեկան էի… ես ինձ ավելի հասուն էի զգում, քան 19 տարեկանում:

Իսկ հիմա կամ ես եմ փոխվել, կամ աշխարհը․․․ գրեթե վստահ եմ, որ փոխվել է աշխարհը, քանի որ ինձ փոխելն անհույս գործ է:

Ես արդեն այն տարիքում եմ, երբ մարդիկ․․․ զարմանում են քիչ, ափսոսում են շատ, հուզվում են չնչին բաներից:

Թեպետ գիտեք․․․ տարիքի թիկունքում թաքնվելն անշնորհակալ զբաղմունք է:

Իմ միջի երիտասարդը․․․ խանգարում է իմ ներսի հասուն տղամարդուն: Բայց երկուսով միասին սիրում են իմ ներսի երեխային:

Սերը, սերն է մեզ առաջ տանում․․․ մինչդեռ հաճախ անհրաժեշտ է, որ մենք դառնանք սիրո բեռնակիրը:

Գրականությունն ու ժամանակակից աշխարհը իրար․․․ չեն լսում ու չեն ուզում իրար նկատել: Յուրաքանչյուրը ցանկանում է լինել առավելագույնս ինքնուրույն, և արդյունքում երկուսն էլ մեծապես տուժում են:

Բլոգը տարածք է, որտեղ․․․ դու կարող ես լինել նրանց հետ, ովքեր հոգեհարազատ են:

Գրողների կյանքը մարդկանց հետաքրքրում է․․․ քանի որ գրողը նույնպես մարդ է, իսկ մարդկանց կյանքը միշտ հուզելու է մարդուն:

Իմ միջի գրողը․․․ չի սիրում, երբ իրեն ասում են գրող: Դա ոչ կոչում է, ոչ մասնագիտություն: Դա գաղտնիք է:

Իմ կյանքում եղել են փորձություններ․․․ որոնցից ես դասեր չեմ քաղել: Ես գուցե վատ աշակերտ եմ, բայց ես հաղթել եմ փորձություններին, իսկ հաղթողին չեն դատում:

Բայց եղել են պարգև-պահեր․․․ որոնք վաստակելու գինը միայն ինձ է հայտնի: Ամեն ձեռքբերումի համար շատ թանկ եմ վճարել: Շատ:

Եթե մարդ չսովորի ամեն րոպեն պարգևի պես ընկալելու արվեստը․․․ ապա արվեստը չի դադարի արվեստ լինել, բայց մարդը կկորցնի կարևոր մի բան:

Իսկ ինքնախարազանումները, հետո սեփական անձը խղճալու փուլերը գալիս են․․․ նրանց այցի, ովքեր ուրիշ ապաստան չունեն:

Ամենաշատը չեմ սիրում․․․ ցինիզմն ու գռեհկությունը:

Թեպետ հարաբերական է ամեն բան, բացի․․․ այն ամենից, ինչն ինքդ հարաբերական չես համարի:

Իմ միջի լավատեսը․․․ միշտ պարտվում է իմ ներսի իրատեսին:

Երևանը մի քաղաք է, որը․․․ ինձ կեղեքում է, բայց առանց որի ես ապրել չեմ կարող:

Իսկ ես հավերժ․․․ բառից սարսափում եմ, դրա մեջ չարագույժ երանգ կա:

Իմ միջի երևանցին․․․ երբեք չի լինելու ավելի լիարժեք, քան իմ ներսի գյուղացին է:

Ու ես այդպես էլ չսովորեցի․․․ ավտոմեքենա վարել և կիթառ նվագել:

Թեպետ երբեք պետք չէ ասել երբեք․․․ բացառությամբ այն դեպքերի, երբ ուզում ես ասել «երբեք»:

Ամեն մեկս այս աշխարհ գալիս է իր առաքելությամբ․․․ ամեն մեկս այս աշխարհից գնալու ենք առաքելությունը չիրագործած:

Կամ էլ իրականում մենք հնարում ենք․․․ նպատակներ ու իմաստներ, որովհետև ամայությունն ինչ-որ բանով լցնել է պետք:

Աշխարհում ամեն բան այնքան կատարյալ է․․․ երբ կորցնում ես իրականությունն ընկալելու ունակությունը:

Թեպետ․․․ կատարելության մեջ միշտ էլ կա արհեստածին երանգը:

Իմ միջի համամարդկայինը․․․ չգիտի, որ ինքը համամարդկային է:

Երբ մարդ շատ է մտածում, սկսում է․․․ հիմարություններ ասել:

Իսկ երբ մարդ շատ է զգացմունքներին տրվում․․․ դառնում է անտանելի:

Իմ միջի անդուլ մտածողը․․․ երազում է երկարատև արձակուրդի մասին:

Ժամանակն այնքան արագ է հոսում, որ երբեմն․․․ թվում է, թե նա որոշել է քեզնից վրեժ լուծել:

Բայցևայնպես․․․ արդյունքում ինքդ ես վրեժ լուծում ժամանակից` մոռանալով նրա գոյությունը:

Բոլոր ճամփաներն ինձ տանում են․․․ տուն:

Իմ միջի փնտրողը․․․ միշտ գիտի, թե ինչու է փնտրում, այդ պատճառով էլ գրեթե միշտ գտնում է:

Մերօրյա Հայաստանում․․․ օրացույցներն ապրողներին ոչինչ չեն խոստանում:

Իսկ աշխարհը վազում է․․․ դեպի ինքնաժխտում:

Ես էլ այդ ամենի մեջ փորձում եմ․․․ մնալ ընդդիմացողի մարզավիճակում:

Իմ միջի նեղանձնականը․․․ միշտ ուրիշների անուն-ազգանունն է կրել:

Երբ ասում են՝ կյանք է, ամեն բան էլ կպատահի․․․ միշտ նկատի են ունենում, որ կպատահի որևէ վատ բան:

Կորուստները մեզ սովորցնում են․․․ լրջանալ:

Բայց․․․ սթափությունը չի ազատում նոր կորուստներից:

Իմ միջի թախծողը․․․ չի սիրում, երբ իրեն կողմնակի աչք է նայում:

Ամենաշատը չեմ սիրում, երբ ինձ հարցնում են․․․ «Վաղն ի՞նչ ես անելու»: Ես երբեք չգիտեմ, թե վաղն ինչ եմ անելու:

Ես մի մարդ եմ, որը․․․ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքից և ինչը պետք չէ ուզել:

Ու լռում եմ միշտ այն բաների մասին․․․ որոնք լռության մեջ ավելի կենսական են, քան ձայների:

Իմ միջի լուռը․․․ սիրում է իմ միջի ունկնդրին:

Ես Հովիկ Չարխչյանն եմ, ես․․․ ես դեռ ապրում ու սիրում եմ:

 

կարդացեք նաև՝

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Վարդա Ավետիսյանն եմ…

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա