Logo

«Ես ինքս ինձ պահեստայինների նստարանին կթողնեի». Պոգբա

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 03.05.2021ՍՊՈՐՏ
GettyImages 1314356517 - «Ես ինքս ինձ պահեստայինների նստարանին կթողնեի». Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդը» խաղում միջինը վաստակում է 1.9 միավոր, երբ Պոգբան մեկնարկային կազմում է, իսկ երբ ֆրանսիացին պահեստայինների նստարանին է՝ «Յունայթեդը» վաստակում է միջինը մեկ խաղում 2.2 միավոր: 28-ամյա կիսապաշտպանն այս թեմայով կատակել է՝ իր «խորհուրդը» տալով Սուլշերին:

«Ես չէի տեսել այդ վիճակագրությունը: Այդ դեպքում՝ ես ինքս ինձ կթողնեի պահեստայինների նստարանին: Եթե թիմն առանց ինձ ավելի լավ է խաղում, ես լիովին կհասկանամ մարզչի՝ ինձ մեկնարկային կազմում չընդգրկելու որոշումը: Ինձ համար դա լուրջ մարտահրավեր է: Հուսով եմ՝ կկարողանամ փոխել այդ վիճակագրությունը, և որ թիմն ինձ հետ կկարողանա ավելի շատ հաղթել, քան պարտվել», – Պոգբայի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա