Logo

Ես Լևոն Նեսն եմ․․․

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 10.06.2020Հեղինակներ
Բացառիկ
լևոն նես - Ես Լևոն Նեսն եմ․․․

Երբ ես 18 տարեկան էի․․․ ստիպված էի առերեսվել կյանքիս ամենահիշարժան տարվան, ինչի արդյունքում էլ ծնվեց առաջին վիպակս՝ «Шептун»-ը:

 

Տարիների ընթացքում սկսում եմ ավելի հստակ պատկերացնել․․․ թե որքան մեծ է ինֆորմացիայի ծավալը, որ ձգտում ենք ստանալ, և որքան քիչ՝  դրա համար տրված ժամանակը:

 

Իսկ այն շունը, որի անունը Բալզակ է․․․ միգուցե մինչ օրս քայլում է Երևանի փողոցներով իր երկրպագուների ետևից:

 

Գրելը նման է․․․ ապրելուն: Երկու դեպքում էլ ձգտում ես գեղեցկության:

 

Այսօր աշխարհում տիրող վիճակը․․․ մտահոգիչ է, սակայն պատմության առավել մռայլ էջերն օգնում են գիտակցել, որ ապրում ենք ոչ վատագույն շրջանում:

 

Ես այս համատարած խուճապի, վախի, տեղ-տեղ անտարբերության ու բարձիթողիության մեջ փորձում եմ․․․ թույլ չտալ, որ այդ ամենը կլանի ինձ ու դարձնի իր մի մասը, և շարունակել հետևել իմ հիմնական նպատակին՝ ստեղծել գեղեցիկ ու հետաքրքրաշարժ պատմություններ:

 

Ինքնաորոնումների, ինքնագտնումների ճանապարհները․․․ կարող են հանգեցել ամենատարատեսակ արդյունքների, սկսած անձի կործանումից, մինչ մեծագույն ձեռքբերումների հասնելը:

 

Իսկ այսօր ընթերցվող մի բան ստեղծելու համար․․․ հարկավոր չէ առաջնորդվել “պահանջարկը ծնում է առաջարկ” տրամաբանությամբ, այլ  հարկավոր է շարունակել տարածել գեղեցկություն և սեր:

 

Ուստի ես փորձում եմ գրել․․․ բացառապես այն ամենի մասին, ինչը հանդիսանում է համամարդկային ու յուրաքանչյուրին հոգեհարազատ արժեք:

 

«Նես»-ը ազգանուն է, որը ես ընտրել եմ․․․ որպես գրական կեղծանուն, չհեռանալու համար իմ իրական ազգանունից՝ Հովհաննիսյան (ռուսերեն Оганесян), և այնուամենայնիվ չներկայանալու համար ընթերցողին Հայաստանի ամենատարածված ազգանվամբ:

 

Շարադրություններն ու էսսեները, զգացմունքային զեղումներն ու գրական ստեղծագործությունները․․․ ցավոք թե բարեբախտաբար իմը չեն: Ստեղծագործություններիս մեծ մասը, ակամա, վերածվում է վեպի կամ վիպակի, և պատմում իրադարձությունների մասին, այլ ոչ բացառապես իմ անհատական ապրումների ու մտորումների:

 

Ինչևէ, միշտ մարդ ինքնարտահայտվելու կարիք ունի․․․ և իմ մեծագույն երջանկությունն է, որ ես գտել եմ այդ հնարավորությունը գրականության մեջ:

 

Իմ միջի գրողը․․․ միշտ անհագ է ու անհանգիստ:

 

Իսկ իմ միջի ռուսերենն ու հայերենը․․․ գտնվում են մշտական պայքարի մեջ՝ առաջինը տալիս է բառերի լայն գունապնակ, ու արտահայտվելու անսպառ միջոցներ, իսկ երկրորդը իմ հարազատ լեզուն է, որով կամա թե ակամա մտածում եմ:

 

Լավ գրելու համար պետք է․․․ լինել անկեղծ ու ապրել այն ամենը, ինչ գրում ես:

 

Իսկ լավ ընթերցող լինելու համար․․․ հարկավոր չէ հարկադրել ինքդ քեզ կարդալ բացառապես դասականներին կամ բեսթսելլերներ: Պետք է կարդալ այն, ինչ սիրում ես:

 

Ինձ մեկ-մեկ թվում է՝ ուր որ է․․․ կընկնեմ ապատիայի գիրկը՝ կորցնելով ստեղծագործելու խթանը:

 

Բայց հետո գալիս է․․․ այն գիտակցությունը, թե որքան հրաշալի է, այնուամենայնիվ, պատմություններ արարելը:

 

Մարդիկ սուտ են խոսում անդադար․․․ ինքնահաստատվելու, սեփական ես-ը թաքցնելու ու դրանից հրաժարվելու համար:

 

Իսկ ստախոս լինելը սուտ խոսելը չէ․․․ պազապես դիմացինին հիմարեցնելու համար:

 

Թեպետ․․․ շատերին է թվում, որ սուտ խոսելով փորձում ենք խաբել զրուցակցին, իրականում խաբում ենք բացառապես սեփական անձի բավարարման համար, և, միգուցե, ուզում ենք խաբել ինքներս մեզ:

 

«Ստախոսը» վեպ է այն մասին, թե․․․ որքան աննպատակ են մեր ես-ից վանվելու փորձերը:

 

Իսկ դե սիրո մասին․․․ հարկավոր չէ խոսել անդադար՝ դա արժեզրկում է սերն ինքնին, որ միտված է լինել հազվագյուտ, թանկարժեք մի գտածո, այլ ոչ ամեն կրպակում վաճառվող հյութ:

 

Գիտեք, միշտ ուզել եմ բոլորին պատմել այն մասին, որ․․․ կյանքիս, թերևս, կարևորագույն դռներից մեկը բացվեց իմ առջև, երբ առավել քան երբևէ մոտ էի հիասթափության: Ներկայիս հրատարակիչս որոշեց տպագրել «Բալզակ. մի շան պատմություն» վիպակն այն պահին, երբ ինձ թվում էր, որ արդեն պատրաստ եմ հանձնվել:

 

Ես գրում եմ, որ․․․ ապրեմ բոլոր այն աշխարհներում ու այն կյանքերը, որոնք ինձ թվում են առավել գունագեղ ու հարուստ, քան մեր իրականությունն է:

 

Ես Լևոն Նեսն եմ, ես․․․ վստահ եմ, որ գոյություն չունեն սահմաններ մեկի առաջ, ով հավատում է ու ձգտում, և այդպիսի մեկն եմ ես:

 

կարդացեք նաև՝

Ես Պետրոս Հոկտանյանն եմ․․․

Ես Մարկ Արենն եմ․․․

Ես Դանիել Երաժիշտն եմ․․․

Ես Ծով Alize՛ Բանուչյանն եմ․․․

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․

Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ․․․

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Վարդա Ավետիսյանն եմ…

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 

 

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա