Logo

Էշպիրիտու Սանտու. «Մրցակիցը ագրեսիվ սկսեց, բայց հետո մենք վերահսկում էինք խաղը»

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 08.08.2019Հայկական ֆուտբոլ
Nunu Espirito Santo - Էշպիրիտու Սանտու. «Մրցակիցը ագրեսիվ սկսեց, բայց հետո մենք վերահսկում էինք խաղը»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Որակավորում

08 Օգոստոս 2019 - 20:00

0

ՖԱ Փյունիկ

4

Վուլվերհեմպտոն Ուոնդերերս

0 - 1 Մեթ Դոերտի - 29`

0 - 2 Ռաուլ Խիմենես - 42`

0 - 3 Ռաուլ Խիմենես - 46`

0 - 4 Ռուբեն Նևիշ - 92`

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» – «Վուլվերհեմփթոն» (0-4) խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն ամփոփեց խաղը և պատասխանեց լրագրողների հարցերին:

«Մրցակիցը բավականին ագրեսիվ սկսեց, բայց հետո մենք ռիթմ հաղորդեցին խաղին ու հիմնականում վերահսկում էինք խաղը:

Խաղի մի շարք ասպեկտներ կան, գոլը երևի նրանցից ամենակարևորն է, որոշ բաներից գոհ եմ, որոշ բաների շուրջ դեռ պետք է աշխատենք ու շտկենք:

Մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ մենք շրջեցինք ամբողջ աշխարհով, շատ ուղևորություններ, բայց ես գոհ եմ տղաների աշխատանքից:

Ինչ վերաբերում է տրանսֆերային պատուհանին, ամենակարևորն այն է, որ թիմը ոչ մի ֆուտբոլիստ չլքեց:

Կուտրոնեն նորմալ խաղաց, նրա ադապտացիան շատ լավ է անցնում, նրան լավ դիմավորեցին, ու կարևորն այն է, որ նա հասկանում է, թե ինչ ակումբի է միացել, հարգում է կարգուկանոնը և լավ է աշխատում:

Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, շատ լավ սկսեցին ու մեծ դժվարություն առաջացրեցին խաղասկզբում, բայց հետո մենք սկսեցինք վերահսկել գնդակը, ավելի լավ տիրապետել տարածություններին: Բայց դեռ ամեն ինչ վերջացած չէ, դեռ մի խաղ կա:

Էրիկ Վարդանյանի բացակայությունը… ավելի լավ մեզ համար»,-նշեց Նունու Էշպիրիտու Սանտուն:

«Փյունիկը» Երևանում խոշոր հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին» (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա