Logo

«Էսպանյոլը» հեռացրեց գլխավոր մարզչին և սպորտային տնօրենին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:03 / 13.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Կատալոնական «Էսպանյոլը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Վիսենտե Մորենոյի և սպորտային տնօրեն Ֆրանսիսկո Խոակին Պերես Ռուֆետեի պաշտոնանկության մասին՝ տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մորենոն թիմը գլխավորել էր 2020 թվականի օգոստոսին:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Էսպանյոլի» ղեկավարությունն այժմ ակտիվորեն դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոյին, որը ներկայում ազատ գործակալ է:

«Էսպանյոլն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը։ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 2 տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա