Logo

«Էսպանյոլը» հեռացրել է գլխավոր մարզիչին

16:12 / 03.04.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Կատալոնական «Էսպանյոլը» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնից Դիեգո Մարտինեսին հեռացնելու մասին: Իսպանացի մասնագետը Լա լիգայի ակումբը գլխավորում էր նախորդ տարվա հուլիսից:

««Էսպանյոլը» որոշել է դադարեցնել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Դիեգո Մարտինեսի լիազորությունները։ Սպորտային արդյունքները ստիպել են մեզ կայացնել այս որոշումը՝ նպատակ ունենալով պահպանել տեղը Լա լիգայում:

Ակումբն իր նախագահի և տնօրենների խորհրդի միջոցով ցանկանում է շնորհակալություն հայտնել մարզիչին և նրա անձնակազմին աշխատանքի և նվիրվածության համար»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարությունում:

«Էսպանյոլի» մարզիչի պաշտոնակատարը կլինի Լուիս Գարսիան: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կատալոնական ակումբը 27 խաղից հետո նույնքան միավորով 17-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա